Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։

Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է Մեխակյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։

Նշվում է, որ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։ Մեխակյանը նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և ինչու չէ նաև այն գերազանցելու համար։

Spread the love