ԱՄՆ ընտրված նախագահի հետ Ռուսաստանի շփումներում գնդակը Դոնալդ Թրամփի դաշտում է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հարգում ենք մարդկանց կողմից քվեարկության ընթացքում կատարած ցանկացած ընտրություն: Մենք հարգում ենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը»,- նշել է Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ, ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, Ռուսաստանը բաց է և միշտ բաց է եղել ներկայիս վարչակազմի հետ շփումների համար։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ամեն ինչ պարզ կդառնա, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի պաշտոնը, և, ըստ Վլադիմիր Պուտինի, «գնդակն նրանց դաշտում է»։
Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան երբեք չի ընդհատել իր շփումներն ու կապերը առևտրի, տնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում։