Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը դատապարտել է Իսրայելի կառավարության գործողությունները՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալման առնչությամբ, հայտարարելով, որ Իսրայելի գործողությունները Սիրիայում ճիշտ են, իսկ նրա հռետորաբանությունը՝ վտանգավոր, գրում է Times of Israel-ը։
Կնեսետում իր «Եշ Աթիդ» խմբակցության շաբաթական հանդիպումից առաջ Լապիդը հայտարարել է, որ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, նախօրեին Իսրայելն անվտանգության տեսանկյունից ճիշտ վարվեց, մինչդեռ քաղաքական տեսանկյունից՝ բացարձակապես անպատասխանատու:
«Եթե բանակի գործողությունները գետնի վրա օգնում են ապահովել ազգային անվտանգությունը՝ չներքաշելով Իսրայելին Սիրիայում հակամարտության մեջ, ապա վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, թե ինքը գործարկել է իրադարձությունների շղթա, որը հանգեցրեց Ասադի ռեժիմի հանկարծակի տապալմանը, «անպատասխանատու է, վտանգավոր և զուրկ քաղաքական տրամաբանությունից»:
Երկրների սահմանին բուֆերային գոտին վերահսկողության տակ առնելու Իսրայելի որոշումը ճիշտ էր, կարծում է նա՝ միաժամանակ պնդելով, որ «Իշխանափոխությունը և անկայունությունը Սիրիայում դե ֆակտո 1974 թվականի սահմանազատման պայմանագիրն անվավեր են դարձնում»։
«Զենքի, հատկապես քիմիական զենքի և հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացման համար միջոցներ ձեռնարկելը նույնպես նպատակահարմար է, և Ասադի տապալումը կարևոր հնարավորություն է տալիս «մշտապես դադարեցնել «Հըզբոլլահին» զենքի մատակարարումը»,-հավելել է Լապիդը:
«Վերջին բանը, որ պետք է կամ ցանկալի է Սիրիայում ապստամբներին, այն է, որ նրանք խոսեն, որ իշխանության են եկել Իսրայելի շնորհիվ: Սա անհարկի մեծամտություն է, որը վաղ թե ուշ կհանգեցնի նրան, որ նրանք արձագանքեն և կփորձեն ապացուցել արաբական աշխարհին, որ դա այդպես չէ»,- ասել է Լապիդը։
«Սիրիայի նոր կառավարությունը նույնպես կարիք չունի լսելու Իսրայելի պաշտպանության նախարարի բարձրաձայն բացատրությունը, թե Իսրայելի պաշտպանության բանակը գրավել է սիրիական բանակի դիրքերը և Սիրիայի խորքում կշարունակի գրավել ավելի շատ կետեր, քանի որ դա արդարացված անվտանգության գործողությունը վերածում է ինքնիշխանության խախտման, ինչը ոչ մի երկիր չի կարող համաձայնել»,- հավելել է իսրայելական ընդդիմության առաջնորդը: