«ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ  ՈՒ ՇԱՐԺՎԵԼ  ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

«Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա մեզ համար դարձել է տաբու, որը  յուրօրինակ  հաշվետվություն է՝  տնօրեն :

Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի  նոր ձևավորման և այժմյան՝  հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ  վստահ ասել, որ   ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ   բժշկական կենտրոնի   ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց  պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես  ՀՀ-ի տարածքում , այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս,   նոր տեխնիկաներով  հագեցումը, աշխատանքային   պայմանների բարելավումը, նոր ծառայությունների ներդրումը և բնակչի վստահությունը:

Որպես մարզային բժշկական կենտրոն՝  «Սևանի» ԲԿ-ն  վերջին  տարիներին շատ արագ թևակոխեց  վերազինման, հիմնանորոգման և նոր կադրերով համալրման ուղղին և այս տարիներին տվեց իր ցանկալի պտուղները բուժառուների շրջանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական  կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների  թիվը բավականին մեծացել է ,  կարելի է ենթադրել, որ կենտրոնի տնօրինության սպասելիքներն արդարացվել են:

Սևան բժշկական կենտրոնն  այսօր սպասարկում է շուրջ 40 հազար ազգաբնակչություն:

 

Վերջին  տարիների ընթացքում  բժշկական կենտրոնում ներդրվել են այնպիսի նոր  ծառայություններ, ինչպիսիք են՝ լապորասկոպիկ  և անոթային վիրաբուժություն, ռևմատոլոգիա, ԷԷԳ, էխոսրտագրություն, Հոլտեր հետազոտություն, գաստրոէնդոսկոպիա, սպիրոգրաֆիկ հետազոտություն , դիմածնոտային վիրաբուժություն, վահանաձև գեղձի սոնոէլաստոգրաֆիա, դուպլեքս հետազոտություն , մանկական-վերականգնողական ծառայություն և այլն»,-այսպես սկսվեց մեր զրույցը «Սեւանի»ԲԿ-ի տնօրեն ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով, անդրադառնալով մատուցվող ծառայություններին, հավելեց.

Մեզ մոտ ընթացիկ տարում  ներդրվել են մի շարք  ծառայություններ, որի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն էր, այդ թվում՝ վիրաբուժական բլոկը  նորից վերազինվել ,  ներդրվել է  ԼՕՌ  և պլաստիկ վիրաբուժություն ծառայությունները:

 

Մի խոսքով կենտրոնը մատուցում է գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են խոշոր քաղաքային կլինիկաներում:

-Պարոն Նիկողոսյան տարին մոտենում է ավարտին և այս ֆոնին   ի՞նչպիսի ձեռքբերումներ է արձանագրել կենտրոնը և կարելի՞ է ասելոր համայնքային բկերի վերջին տարիների գրանցած առաջընթացը մարզակենտրոնի քաղաքականության արդյունք է։ 

– Անցնող տարին լի էր ձեռքբերումներով:Մեր կենտրոնը չունի որևէ  պարտք (աշխատավարձի, տնտեսական և այլ ծախսերի մասով), բացի այդ ՝ տարին փակում ենք շահույթով: Ձեռքբերումների ֆոնին կարող եմ ավելացնել որ մարզպետ  Կարեն Սարգսյանի  անմիջական  աջակցությամբ կյանքի կոչվեց  150 կվ արտադրողականությամբ   արևային պանելների համակարգի ներդրումը, որը էականորեն կխթանի մեր ֆինանսական ռեսուրսների խնայողությանը և հիմնարկությունը կապահովի մշտական տաք ջրով, ինչը ժամանակին  անհասանելի էր թվում:

Տարին բարենպաստ էր նաև  նրանով, որ բժշկական կենտրոնը վերազինվեց  նոր անհրաժեշտ սարքավորումների շարքով՝ սոնոգրաֆիայի  և շարժական ռենտգեն ապարատներով: Մարզային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում՝  մենք փորձում ենք բարձր վարձատրությամբ ապահովել մեր մասնագետներին: Մեր մազպետի  աջակցության շնորհիվ ՝ քաղիրավական պայմանագրային հիմունքներով , բարդ վիրահատությունների դեպքում դրսից հրավիրում ենք  նեղ մասնագետներ, ովքեր մեր մասնագետների հետ իրականացնում են ցանկացած միջամտություն։

 

Ո՞րքան է եղել ընթացիկ տարում  ընդհանուր վիրահատությունների քանակը և պետպատվերի քանակը։

 

-Անցնող տարին հագեցած էր վիրահատությունների քանակով,  ըստ վիճակագրական  վերլուծության՝ դեռ  տարին չավարտած,  վիրահատությունների թիվն կազմում է  620, աճել է  նաև վճարովի ծառայություններից օգտվող բուժառուների թիվը շուրջ 20 տոկոսով: Պետպատվերի շրջանակներում անցնող տարում մեր կենտրոնի բուժառուների համար բաժին  է ընկել շուրջ  650 մլն դրամ:

Երբ ես ընդունեցի բուժկենտրոնը,  այդ ապհին բժշկական կենտրոնի  բյուջեն կազմում էր 520 մլն դրամ, այսօր արդեն շուրջ 200 մլն դրամով ունենք  բյուջեի ավելացում: Սակայն  հաջողությունների կողքին ունենք նաև դեռևս չհաղթահարված խնդիրներ՝ տեխնիկական հագեցվածությունը,  նեղ մասնագետների պակասը,  ինչպես նաև հիվանդանոցի շենքային պայմանների ընդլայնումը, քանի որ մեր մահճակալային ֆոնդը փոքր է մեզ դիմող բուժառուների թվի քանակից:

 

– Ո՞րն է  կենտրոնի հաջողության գրավականը՝  Ձերը  որպես տնօրեն:

 

-Ես կարծում եմ հաջողության գրավականը յուրաքանչյուր ղեկավար ինքն է բանաձևում, իմ դեպքում՝ ես համարում եմ , որ դա  ճիշտ կառավարումն է , ճիշտ տեղում ճիշտ մարդու նշանակումը:

Սպասելի  նպատակին հասնելու համար իմ առաջ դրված Ճանապարհը բավականին բարդ էր և պատասխանատու, սակայն  ես իմ աշխատանքային թիմի հետ միասին՝ համակարգված  ինստիտուցիոնալ փոփոխությունների  արդյունքում,  2021թվականից սկսած արել և շարունակում ենք անել հնարավոր  ամեն բան՝ բժշկական  կենտրոնի զարգացմանը նոր թափ հաղորդելու և լավագույնը տարածաշրջանում դարձնելու համար:

Ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմքում իմ կողմից մշտապես շեշտը դրվում է այնպիսի գլոբալ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են՝ աշխատանքի ճիշտ և արդյունավետ  կազմակերպումը, ծախսերի և եկամուտների պլանավորումը և  ռեսուրսների օպտիմալ օգտագործումը:

Թերևս սրանք այն առանցքային գործոններն են, որոնք պլանավորելու,                          կարգավորելու   և շտկելու համար մշտապես  պահանջում են  մեծ ջանքեր, ժամանակ և ճկունություն:

 

Ի՞նչ ակնկալիքներ  և սպասելիքներ պետք է  ունենան  ազգաբնակչությունը «Սեւանի» ԲԿ-ից  գալիք տարում:

-Ինչպես արդեն ասացի՝  2024թ.-ը ավարտում ենք արդյունավետ.  բկ-ն չունի որեւէ տեսակի պարտք, ավելին՝ տարին փակում ենք շահույթով: Ներդրումները շարունակական են լինելու  կենտրոնի վերազինման և  զարգացման  գործում:

Գալիք տարում նախատեսում ենք նոր ժամանակակից  լաբարատոր սարքավորումներով վերազինումը  նաև վիրաբուժական բլոկում,  ուրոլոգիայի բաժանմունքի համալրումը ևս մեր զարգացման տեսլականում է ընդգրկված: Կենտրոնի համար կարգախոս է դարձել՝ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ  ՈՒ ՇԱՐԺՎԵԼ  ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ: Այս ֆոնին պետք է ասեմ, որ մշտապես մեզ  աջակցում և բոլոր օբյեկտիվ նախաձեռնություններն ընդունում է  մարզպետը:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ  շնորհակալություն հայտնել Կառավարությանը եւ Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին ՝ մարզակենտրոնի գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար: 

 

    Զրույցը՝   ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Spread the love