«Ձեռքբերումներին  և մարտահրավերներին ընդառաջ».բացառիկ հարցազրույց «Թալին» ՋՕԸ  ղեկավար Անդրանիկ Սափեյանի հետ(ֆոտոներ)

 

Կառավարության  և համայնքային  ծրագրերով վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվում  գյուղատնտեսական  ոլորտում: Ներդումային գրավիչ միջավայր ստեղծելու գործում մեծ նշանակություն ունի  մասնավորի (ֆերմեր) հետ համատեղ  ծրագրերի իրականացումը:Այս ֆոնին հատկանշական է  ջրօգտագործողների ընկերությունների բարելավման, հիմնանորոգման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որոնց նպատակային  աշխատանքների արդյունքն ուղիղ համեմատական է  գյուղատնտեսական մի շարք արտադրանքների ապահովմանը ( մշակաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ):Քանի-որ  միջին և մանր ֆերմերային տնտեսությունները, իրենց այգիների  մշակումը  կապում են  ոռոգման ջրի համակարգի հետ: «Թալին» ՋՕԸ հանրապետության այն կազմակերպություններից է, որ  վերջին տարիներին զգալի ավելացրել է ոռոգելի  հեկտարների քանակը: Թալինի տարածաշրջանի գյուղացիների համար աննախադեպ ծրագիր  էր նման ծավալի աշխատանքների իրականացումը: Խորհրդային տարիներից ժառանգություն ստացած,  մաշված ոռոգման ցանցը  հիմնանորոգվել , բարեկարգվել  և  հողային հունով առուներն իրենց տեղը աստիճանաբար զիջում են բետոնապատ կիսախողովակներին: Յուրաքանչյուր տարի  մի շարք ներդրումային ծրագրեր են իրականցվում ոռոգման համակարն արդիականացման նպատակով:

 Ընթացիկ տարում ոռոգման ջրի կորուստը «Թալին» ՋՕԸ  նվազեցրել է 3 %-ի:Այս կերպ սկսվեց մեր զրույցը «Թալին» ՋՕԸ  ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՊԵՅԱՆԻ հետ:

Պարոն  Սափեյան  ներկայացրեք  Ձեր ոլորտի խնդիրները և ի՞նչպես է ստացվել նվազեցնել  ոռոգման ջրերի  կորուստները այն դեպքում երբ տարիներ առաջ, բոլորովին այլ պատկեր էր:

-Ա՛յո  ճիշտ եք նկատել:Մինչ իմ պաշտոնավարումը`  2021  թվականը կառավարման տարբեր մոտեցումներ են եղել:Մեր տարածաշրջանի դեպքում ոռոգման ջրի կորստի    սահմանը ժամանակին  հասել է մինչև 7 %,  բայց  մեր կառավարության հետևողական աշխատանքների արդյունքում շարունակաբար  վերազինվում  է համակարգը, այդ թվում իրականացվում են պոմպերի  հիմնանորոգում, նորերի տեղադրում՝ կախված իրավիճակից, հողային հոնով առուներին փոխարինում են բետոնային կիսախողովակները (նավեր), համակարգային  տարվող աշխատանքների արդյունքում մենք ձեռք ենք բերել ջրի խնայողության հիանալի հնարավորություն, որը տարածաշրջանի համար աննախադեպ էր:

 Ի՞նչպես կգնահատեք  նախորդ տարվա ոռոգման համակարգի արդյունավետությունը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման  համար:

-Նախորդ տարի ծանրաբեռնված աշխատանք ենք իրականացրել , քանի-որ տարին սկսվ ել է համակարգի  վերանորոգման աշխատանքներով և միաժամանակ գյուղացիներին կարողացել ենք  ոռոգման ջուրը հասցնել ժամանակին:Այս առումով դժվար էր այգեգործական և գյուղատնտեսական այլ աշխատանքներն իրականացնելու համար , սակայն  մեր ջրօգտագործողներին կարողացել ենք անխափան ջուր հասցնել: Այդ պատճառով ոռոգման ակտիվ շրջանում  աշխատել ենք շուրջօրյա 24 ժամյա ռեժիմով և այդ առումով սեզոնին պլանավորված աշխատանքներն  իրականցվել են պատշաճ կերպով:

– Ավելացել է արդո՞ք  ջրօգտագործողների  թիվը քանիորայդ   կառավարության ռազմավարությունը  եղել է ՋՕԸ արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակումը:Ո՞րքան է այսօր կազմում նրանց թիվը:

-Նախ ուզում եմ ասել , որ 2024 թվականին նախատեսված մեր  պլաններն ամբողջովին իրականացվել են : Մեր ծրագրային նպատակներից մեկն էլ եղել է այն ,  որ ( չգրանցված ) ջրօգտագործողների հետ կնքվեն պայմանագրեր , որպեսզի վերջիններս օրինական ճանապարհով  վճարեն իրենց օգտագործած ոռոգման ջրի դիմաց: Այդ առումով ևս ունենք ձեռքբերումներ , մասնավորապես  պետք է նկատենք, որ զգալի ավելացել են  հողօգտագործողների հետ կնքվող   պայմանագրերը ՝արդյունքում  այսօր  ունենք շուրջ  5,500 հա.ոռոգվող հողեր:Նախկինում  ոռոգվող 4000 հա փոխարեն:Ամեն դեպքում միտում կա , որ յուրաքանչյուր տարի պետք է ավելացնել ոռոգելի  հողատարածքների քանակը:

Ի՞նչպիսին էր տարին  ոլորտի ձեռքբերումների առումով :

-Ջրօգտագործողներն  իրենց հայտերին համապատասխան  ստացել են ոռոգման ջուր , կարող է որոշակի խնդիրներ եղած լինեն քանի-որ չենք կարող տեխնիկապես  բոլորին միաժամանակ նախատեսել և  մատակարարել ջուր, սակայն տարին հաջողակ էր քանի-որ  մենք կարողացել ենք բոլոր  ջրօգտագործողների  հայտը բավարարել:   Իսկ գումարների հավաքագրումը  նույնպես  իրականացնում ենք բաժանորդների հետ համատեղ: Գյուղացիներն իրենց օգտագործած ջրի դիմաց  վճարում են ավելի պարտաճանաչ քան առաջ էր,  սակայն լինում են  դեպքեր, որ  նրանք գումարը  չեն մարում մինչև  իրենց բերքի իրացումը, սակայն այդ փոխըմբռնումը   պետք է նշենք , որ ավելի կազմակերպված է դարձրել մեր աշխատանքները  ջրօգտագործողների հետ ՝ արդյունքում  2024 թվականը փակելու ենք 100 %  -ով, առանց որևէ պարտքերի:

Պարոն Սափեյան ,  մենք խոսեցինք ձեռքբերումներից, բայց ո՞րոնք են  այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում:

-Ինչպես գիտեք «Թալին» ՋՕԸ սպասարկում է տարածաշրջանի շուրջ 33 բնակավայրերի , դրա համար մեզանից պահանջվում է  լուրջ աշխատանքներ, որպեսզի    ջուրն անխափան  ջրօգտագործողին  հասնի և անջրտի հողերը ոռոգելի դարձնել: Այս վերջին ծրագրի  համար կառավարությունը  զգալի միջոցներ է ներդրել,  Սարալանջի պոմպակայանի գործարկման համար: Դեռևս խորհրդային տարիներից այսպիսի ծրագիր չի եղել, որը կարողանա անջրտի տարածքներն ոռոգելի դարձնել, սակայն դեռևս կան խնդիրներ ինչպիսիք են ոռոգման ներքին ցանցը,  հողային հուներով առուների վատ պայմանները, որոնք ջրային կորուստների հիմնական պատճառն են:

«Թալին» ՋՕԸ ինչպես գիտենք հանրապետության խոշոր ընկերություններից չէ, ի՞նչ միջոցներով եք կազմակերպությունը պահում:

-ՋՕԸ շահույթ չհհետապնդող կառույց է: Ոլորտի  զարգացման համար  կառավարությունը ներդրումներ է իրականացնում յուրաքանչյուր տարի , բացի այդ  պետությունը  միլիոնավոր դրամներ է  սուբսիդավորում  ՋՕԸ  սպառած   էկեկտրոէներգիայի, աշխատավարձի, գարնանային  նախապատրաստական  աշխատանքների  և այլ ծրագրերի   համար:Սակայն պետք է փաստեմ, որ գանձումների հավաքագրումն  դինամիկ զարգացել է վերջին շրջանում  150 միլինից այսօր հասնում ենք 200 մլն դրամ հավաքագրումների սահմանը:

-Պարոն Սափեյան եկող՝ 2025 թվակնին  ի՞նչ  սպասելիքներ կան   Ձեր ղեկավարած կառույցում:

-Այն ծրագրերով , որ մենք աշխատում ենք  շարունակական են լինելու բոլոր ուղղություններով: Փորձելու ենք ընդլայնել ջրօգտագործողների  քանակը,   որի համար  այժմ  տարվում են աշխատանքներ ջուրը անխափան , հասանելի  դարձնել բոլորին:  Ի պատիվ մեր իշխանությունների  այս ծրագրի համար լուրջ ներդրումներ է իրականացվել :Եկող տարի  սպասվում են  հիմնանորոգել և  տեղադրել  թվով 5 պոմպեր իրենց շարժիչներով, վերազինվելուց հետ  մեր այժմյան անջրտի հեկտարներով հողերն այլևս կդառնան ոռոգելի և այս եղանակով կանխատեսում ենք մի քանի հարյուր հեկտարների մշակում:Մեր գյուղացիների համար ավելի գրավիչ  պայմաններ ենք  ստեղծելու  հողօգտագործման  համար:

Հարցազրույցը՝  Կարինե  Սարգսյանի

 

 

 

 

Spread the love