Այցելություն «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի՝ մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով

 

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի։

ԿԳՄՍ նախարարության միջոցներով աշխատանքները սկսվել են 2023 թվականին, կավարտվեն 2025 թվականին։

«Ագարակ» պատմամշակութային արգելոցում արդեն ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների՝ միջնադարյան կառույցների մնացորդների և վաղբրոնզեդարյան պարսպապատի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ 2025 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքը հնավայրի այլ հատվածներում։

 

Փարպիի Ծիրանավոր եկեղեցում իրականացվում են քիվերի վերաշարման, բացակայող հատվածներում նորերով լրացման, պատերի ներարկման աշխատանքներ։ Վերականգնող կապալառու կազմակերպության հետ տեղում քննարկվել է աշխատանքի ընթացքը, ներկայացվել են դիտողություններ։

 

 

 

 

 

Spread the love