Սիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով

Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չկան, ըստ ռուսական Коммерсант-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա՝ մերձավորարևելյան այս երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան կորոշվի նոր իշխանությունների հետ երկխոսության արդյունքում։

«Ներկա պահին այս հարցում վերջնական որոշումներ չկան։ Մենք կապի մեջ ենք այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայում վերահսկում են իրավիճակը երկրում, և այդ ամենը կորոշվի երկխոսության ընթացքում»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Սիրիայում ռուսաստանցի զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կետում։ Ըստ երկկողմ պայմանագրի՝ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի օգտագործել բազաները մինչև 2066 թվականը:

Spread the love