Այս տարվա սկզբին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոններին հանձնարարվել է իրականացնել խորհրդակցական հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու սպանդանոցային կետերի համար հնարավոր տարածքների տրամադրման հնարավորությունը:
ՍԱՏՄ Տավուշի մարզայի կենտոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, ինչպես նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են սպանդային կետերի կառուցման և շահագործման պայմանները, ինչպես նաև այդ մասին շահագրգիռ անձանց իրազեկելու անհրաժեշտությունը:
ՀՀ կառավարության կողմից ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարված վերջին փոփոխությունների ու լրացումների արդյունքում՝ ծրագրից օգտվելու և լիզինգով սպանդանոցային սարքավորում ձեռք բերելու հնարվորություն է ընձեռնվել ոչ միայն անձանց, այլև համայնքներին՝ այդպիսով ընդլայնելով սպանդային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը։