Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների հետ, բայց ոչ ի վնաս ռուսաստանյան շահերի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է անել։ Մենք երբեք չենք կորցրել այդ ցանկությունը»,- ասել է ՌԴ նախագահը` պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների հաստատման հնարավորության մասին հարցին։
Ըստ նախագահի, միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխվում է, անփոփոխ են մնում միայն շահերը, այս դեպքում՝ «Ռուսաստանի և նրա ժողովրդի շահերը»։