«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, համատեղելով գիտական և մեդիա գործիքները, պայքարում է տարածաշրջանի պատմության խեղաթյուրումների դեմ։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամը կազմակերպել է հինգ գիտաժողով, որից երեքը՝ միջազգային, տպագրել է գիտական կարևոր աշխատություններ, ակտիվորեն համագործակցել միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների ու հեղինակավոր գիտնականների հետ։ Հիմնադրամի կայքէջը, որը ներառում է տարբեր բաժիններ, արտացոլում է տարածաշրջանային իրական պատկերն անցյալում և ներկայում․ «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ», «Հայկական բնակավայրեր», «Արդի զրույցներ ԳեղԱրդի հետ» հարցազրույցների շարք՝ հայաստանյան և միջազգային փորձագետների հետ՝ պատմության, մշակույթի, արվեստի և այլ թեմաների շուրջ։