
«Ամեն տարի մոտ 1 միլիոն մարդ մահանում է հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության տարածման պատճառով, և առաջիկա 25 տարիների ընթացքում այս ցուցանիշը կաճի։ Սա վախեցնող է», – մեջբերում է հրատարակությունը Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր բժիշկ Սալի Դեւիսին։
Թերթը պարզաբանում է, որ մինչև 2050 թվականը բակտերիաների դիմադրողականությունից մահացության մակարդակը կկրկնապատկվի, մահացությունների ընդհանուր թիվը կկազմի 40 միլիոն։ Պատճառը հակաբիոտիկների համատարած օգտագործումն է, այդ թվում՝ սննդի արդյունաբերության մեջ, ինչի հետեւանքով ավելի ու ավելի շատ բակտերիաներ են մուտացիայի ենթարկվում եւ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն են զարգացնում։