Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակով, այդ քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում գործարքների քանակը կազմել է 68946 և մարզերում 178980: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:
«Թե՛ Երևանում, թե մարզերում ունենք տոկոսային աճեր, Երևանում շուրջ 12%-ից մի քիչ ավել, և մարզերում մոտ էր 13%-ին, մի փոքր պակաս։
Բոլոր մարզերում տարեկան կտրվածքով ունեցել ենք ևս աճեր, համապատասխանաբար Արագածոտնում մոտ 10%, Արարատում 7%, Արմավիրում տենդենցը մի փոքր աճ է գրանցել 0,3%, Գեղարքունիքում 15% (08:43) Լոռու մարզում 14%, Կոտայքում 5%, Շիրակում 11%, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում կրկին աճեր ունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ նվազում կա նվիրատվության գործարքներում, քանի որ Կադաստրի կոմիտեից հանեցին անվճար նվիրատվության պայմանագրերի կնքման գործիքը, դրանք նոտարների մոտ են:
Ինչ վերաբերում է գներին, Թովմասյանն ասաց, որ այստեղ եւս աճ է գրանցվել, սակայն թվերը կկարողանա ներկայացնել ամսվա վերջին: