-Պարոն Միքաելյան լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին , Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Ինչպես գիտենք մարզպետի պաշտոնը կառավարության ներկայացուցիչն է մարզում , այս տրամաբանության մեջ ի՞նչ աշխատանքներ և ծրագրեր եք իրականացրել մարզում:
-Արդեն գիտեք, որ ես Վայոց ձորում աշխատել եմ երկար տարիներ և իմ նախկին ծառայությունը ինձ օգնել և շարունակում է օգնել մարզի ենթակառուցվածքներին և ազգաբնակչության խնդիրներին առավել իրազեկված և խորքայի ծանոթ լինելուն:Ուստի այս տրամաբանության մեջ մենք մարզում ուսումնասիրում ենք բոլոր խնդիրները և վերլուծության արդյունքում առաջարկում ենք դրանց հնարավոր լուծումները:Մարզի համապատասխան ոլորտի պատասխանատուների հետ միասին ուսումնասիրում ենք տվյալ ոլորտի հետ կապված խնդիրները և մշակում համապատասխան լուծումներ ՝ մասնավորապես գյուղատնտեսական, առողջապահական, կրթական, քաղաքաշինական և այլ առանցքային ոլորտներում կան խնդիրներ, որոնց պետք է առաջնային ուշադրություն դարձնել և ապահովել առաջնային լուծումներով:Այս ընթացքում հասցրել ենք մարզում իրականացնել կառավարության մի շարք ծրագրեր, որոնք մեծ նշանակություն ունեն մարզի զարգացման և ազգաբանակչության կյանքի որակի բարձրացման առումով:
-Ձեզ բնակչությունը ի՞նչ խնդիրներով է դիմում :
-Գիտեք ինչպես, որ արդեն ասացի, ես մարզի խնդիրներին շատ լավ եմ տիրապետում և խորքային եմ պատկերացնում մարդկանց սպասելիքները, ինչպես նաև ոլորտային խնդիրները: Եվ ուրեմն այդ տրմաբանության մեջ մարզպետարանը փորձում է մեր գործառույթների շրջանակներում տեղում լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնց հետ կապված ունենում ենք դիմողներ: Սակայն ազգաբնակչության զգալի մասը մեզ է դիմում , առողջապահական, սոցիալական տարբեր ծրագրերից օգտվելու/ընդգրկվելու/ , զբաղվածության , կրթական , գյուղատնտեսական և այլ հարցերով: Սակյան տեղում /համայնքներում/ մշտապես հետևում ենք պետական , համայնքային ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացներին և այդ շրջանակներում հաճախ ենք այցելում համայնքներ/ գյուղական բնակավայրեր/ ժողովրդին հանդիպում և լսում նրանց հուզող հարցերն ու առաջարկությունները:
-Պարոն մարզպետ Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է իր խնդիրներով , որոնք գրեթե նույն են ինչ մյուս մարզերում: Ի՞նչ առանցքային դերակատարություն ունի մարզը:
-Վայոց ձորը հարուստ է ոչ միայն գյուղատնտեսական արդյունաբերության իր հարուստ ավանդույթներով և արդի մարտահրավերներով , այլև շատ հարուստ է իր պատմամշակութային արժեքներով, որոնք խթանում են տուրիզմի զարգացմանը , ինչպես նաև մեր մարզը հայտնի է իր առողջարանային և սպորտային ոգով քաղաք՝ Ջերմուկով, որտեղ/փետրվարի մեկին կայանալու է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը:Այս տրամաբանության մեջ մենք տեղում վարում ենք այնպիսի քաղաքականություն , որը հավասարաչափ զարգացնում է բոլոր ոլորտները: Սակայն բիզնես ոլորտի համար ինչպես գիտեք գործում են պետության կողմից առաջարկվող մի շարք ծրագրեր, սակայն մենք աշխատում ենք դրան զուգահեռ ներգրավել նաև մասնավոր հատվածի ներդրումները: Բացի այդ պետական աջակցության ծրագրերով բնակարանաշինության համար շատ խրախուսելի ծրագրեր են գործում, որի շահառուներ կարող են հանդսանալ նաև Գոմք /գյուղական/ բնակավայրի մեր համագյուղացիները, թեպետ այդ գյուղը սահմանամերձ չի , բայց մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտոնություն է տվել ազգաբնակչությանը այդ ծրագրից օգտվողների համար/16.մլն դրամ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցող ընտանիքի համար/: Պետք է հիշեցնել նաև Գոմքի մոդուլային դպրոցի կառուցման ծրագիրը և շահագործումը, որը աննախադեպ էր այդ բնակավայրի համար: Այս քաղաքականությունը մենք տեղում իրականացնում ենք մեր գյուղերը զարգացնելու, շենացնելու և գյուղացիներին իրենց հողին ամուր պահելու նպատակով:
Հյուրատնային բիզնեսի համար Արենի համայնքը հիանալի միջավայր է ստեղծել, որը ներդաշնակ է ինչպես գյուղատնտեսության, գինեգործության այնպես էլ պատմամշակութային արժեքների և արվեստի մեկտեղման տեսակետից այն խորքային պոտենցիալ ունի , որը դեռ կարող ենք բացահայտել և զարգացնել:
-Նախորդ տարին ի՞նչպիսին էր ձեռքբերումների առումով:
-Մեկ բառով դժվար է նկարագրել, այդ մասին խոսում են մեր առջև դրված ծրագրերը , դրանց համար ողջամիտ ժամկետներում կատարված աշխատանքների քանակն ու նոր ծրագրերում ընդգրկվելը: Այսպիսով՝ երբ մենք ամփոփենք աշխատանքները , կունենանք ստացված արդյունքների լայն պատկերը, որը կարող ենք գնահատել:
Սակայն աշխատանքները դեռ շարունակվում են ըստ պլանների, որը նշանակում է բացի վերոթվարկված ծրագրերը, մենք մշտապես աշխատում ենք և ձեռքներս դրված է ինչպես ժողովուրդն է ասում/զարկերակին/ , օրը 24 ժամ մեր ժողովրդի կողքին ենք: Պարբերաբար այցելում ենք դպրոցներ, կրթօջախներ, մարզադպրոցներ, և մշտապես հետևում նրանց շինարարական աշխատանքների ընթացքին և այս տրամաբանությամբ հետևելով մյուս գործընթացներին:
–Ձեր զբաղեցրած նախկին պաշտոնը ո՞րքանով է Ձեզ այսօր օգնում ներկայիս աշխատանքում:
– Գիտեք իմ պաշտոնավարման ընթացքում ես շատ եմ հանդիպել , տարբեր ոլորտների խնդրահարույց թեմաներին և մշտապես կարողացել ենք այդ խնդիրները հաղթահարել և գտմել օպտիմալ լուծման ուղղություններ: Իսկ Ձեր հարցին կարող եմ հակիրճ պատասխանել՝ -ԱՅՈ ՕԳՆՈՒՄ Է , քանի-որ շատ լավ գիտեմ մարզը , նրա առանցքային խնդիրները ըստ ոլորտների և խորքային պատկերացնում եմ դրանց հնարավոր լուծման ուղղությունները:Այնուամենայնիվ կցանկանայի նորից նկատել, որ մարզպետի պաշտոնավարման այս ընթացքում, իմ աշխատանքային ջանքերն ընդգրկել են տարբեր ոլորտներ՝ ներառյալ կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, տուրիզմը, քաղաքաշինությունը, ենթակառուցվածքներն ու սոցիալական ոլորտները , որոնց համար զգալի ծրագրեր ենք իրականացրել տեղում:Առողջապահության ոլորտում մենք աշխատել ենք մեր բնակիչների համար մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու և ապահովվելու ուղղությումբ:Ինչպես գիտեք սա ենթադրում է մարզում նոր առողջապահական հիմնարկների կառուցում, որը ի դեպ արդեն իրականություն է /Վայոց ձորի բժշկական կենտրոնը/ մասնագիտացած մարզային ժամանակակից , արդի բժշկական սարքավորումներով հագեցած կլինիկա է, որը կխթանի առողջ ապրելակերպի զարգացմանը և հիվանդությունների կանխարգելմանը մարզում:Տնտեսական ոլորտում աշխատում ենք նոր բիզնես հետաքրքրությունների ներգրավման ուղղությումբ, ինչպես նաև համայնքները գրավիչ դարձնելու համար ուշադրության կենտրոնում ենք պահում ենթակառուցվածքների զարգացումը և այդ ուղղությամբ բոլոր ծրագրերի՝ այդ թվում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը մշտապես՝ ամենօրյա հետևողական աշխատանքի ռեժիմով:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի