«Նման բան չկա, որ 5000 դրամ մարդը փոխանցի և դրա պատճառով հարկվի».Ալեն Սիմոնյան

Նման բան չկա, որ 5000 դրամ մարդը փոխանցի և դրա պատճառով հարկվի կամ դրա պատճառով խնդիրներ ունենա: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պարտադիր հայտարարագրման գործընթացին եւ մտավախությանը, որ պետք է հայտարարագրվեն նաեւ միմյանց արված փոխանցումները՝ դրանք դիտարկելով եկամուտ:

«Հայտարարագրման պրոցեսը սկսվելու է ոչ այս տարի: Դրա հետ կապված բազմաթիվ բացատրություններ և պրոցեսներ կան, որոնք պետք է տեղի ունենան: Ասեմ ավելին՝ հայտարարում իրականացնող անձը նույնիսկ կարող է ֆինանսապես եկամուտ ունենալ, մինչև չգիտեմ, մի քանի տասնյակ կամ նույնիսկ 100 հազար դրամի հասնող: Օրինակ, կարող է այնպես լինի, որ մարդը հայտարարագիր լրացնելու շնորհիվ գումար հետ ստանա պետությունից: Այսինքն հայտարարագիր ես լրացնում, օրինակ աշխատում ես 50 հազար դրամ դրա շնորհիվ»,-ասել է նա:

Spread the love