Թրամփը հանձնարարել է 100 օրվա ընթացքում կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիտ Քելոգին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ):

Նրա գնահատականներով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփն էր պատկերացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ասում էր, որ կավարտի հակամարտությունը նախքան պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելը»։

Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը։ Թերթի զրուցակիցները՝ Քելոգի նախկին գործընկերները, պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելոգին, իբր, «թույլ չեն տա որեւէ իրական բանակցություն վարել» Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ:

Spread the love