Ճարպը մկաններում, ինչպես եւ որովայնի խոռոչում, կարող է բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը. European Heart Journal

Որովայնի ճարպը միակ ճարպային շերտը չէ, որը կարող է լրջորեն բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։

European Heart Journal-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մկաններում ճարպային կուտակումներ ունեցող մարդիկ շատ ավելի հավանական է, որ հոսպիտալացվեն կամ մահանան սրտի կաթվածից կամ սրտային անբավարարությունից:

Հետազոտությանը մասնակցել է 669 մեծահասակ, որոնք ունեցել են կրծքավանդակի ցավ եւ/կամ շնչառության խախտում, բայց ոչ մի ապացույց սրտի կորոնար հիվանդության մասին: Նրանք մի շարք սքանավորումներ են կատարել՝ գնահատելու իրենց սրտի աշխատանքը եւ որոշելու ճարպի եւ մկանների քանակն ու տեղն իրենց մարմնում:

Մոտ վեց տարի հետո մկանային ճարպ ունեցող մասնակիցների մոտ ավելի մեծ է հավանականությունը, որ վնասվեն փոքր արյունատար անոթները, որոնք սնուցում են սիրտը: Նրանք նաեւ ավելի մեծ հակում են ունեցել հոսպիտալացվելու կամ սրտի հիվանդությունից մահանալու՝ անկախ մարմնի զանգվածի ինդեքսից: Եվ հակառակը, ավելի նիհար մկաններ ունեցող մարդիկ ավելի քիչ ռիսկի են ենթարկվել:

Գիտնականները կարծում են, որ մկաններում կուտակված ճարպը կարող է ուժեղացնել բորբոքումը եւ փոխել գլյուկոզայի յուրացումը, ինչը կհանգեցնի մետաբոլիկ համախտանիշի։

Spread the love