ՀԱՄԱՍ-ը հանձնել է պատանդների ցուցակը, որը տեղեկություն է պարունակում գերիների մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատ արձակել անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Արմատականների փոխանցած փաստաթուղթը պարունակում է «անհրաժեշտ տեղեկատվություն» պատանդների մասին, նշել են շարժման ներկայացուցիչները։

«Կիրակի երեկոյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գերիների [պատանդների] ցուցակի վերաբերյալ, որոնք ազատ են արձակվելու Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ Շարժումը չի հստակեցրել, թե քանի անուն կա ցուցակում, եւ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են քննարկվում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ցուցակն ստանալու լուրը։

Spread the love