-Պարոն Հարությունյան ի՞նչպես եք իրականացնում և աջակցում մեր ֆերմերներին խելացի անասնապահությունը խթանելու գործում:
-Մեր գործունեության առաջնային նպատակը ժողովրդին ծանոթացնելն է ժամանակակից անասնապահական սարքավորումներին ու տեխնոլոգիական միջոցներին:Պետք է հնարավորություն տրվի մեր ֆերմերներին ,որ նրանք տեսնեն , ծանոթանան և շոշոփեն այն առարկաներին, որոնք ժամանակակից աշխարհը վաղուց արդեն լայնորեն կիրառում է: Մեր նպատակների ամենավերջին տեղում շահույթ ստանալն է, քանի-որ իմ մասնագիտական գործունեությունը նախ և առաջ հոբբի է, միտված աշխարհի նոր տեխնոլոգիական միջոցների Հայաստան բերելը և հայ սպառողներին ամենամատչելի գնով մատուցելը:
– Ձեր կազմակերպությունը համաշխարհային ի՞նչ ընկերությունների հետ է աշխատում:
-Ինչպես արդեն ասացի իմ մոտեցումը նման է դրական առումով (մոլուցքի) ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, որի միջոցով ես մեզ մոտ եմ բերում տարբեր երկրների լավագույն փորձն ու օրինակը և կիրառում: Մենք պրեպարատները ներկրելով դրաձնում ենք մեր ֆերմերներին հարմար և արդյունավետ գործածելի, հաճախ վերափոխում ենք որոշ սարքավորումներ մեր կողմից ֆունկցիոնալ գործածության միջավայրին հարմարեցնելով:Սակայն վերջին շրջանում բոլորս գիտենք թե որքան ծանր ժամանակահատված ապրեցինք՝ Կովիդ,պատերազմ, որոնք խնդիրներ առաջացրեցին՝ հատկապես տնտեսական ոլորտում:Չնայած ծանր պայմաններին մենք մեզ պետք է վերագտնենք ու շարժվենք ժամանակին ու մարտահրավերներին ընդառաջ:
-Ի՞նչպիսին էր նախորդ տարին և ի՞նչ հեռանկարներ ունեք ընթացիկ տարում:
-Ես լավատես եմ և միշտ ասում եմ , որ ամեն բան լավ է:Նախորդ տարին 2020-ի համեմատ լավ ենք փակել: Ընթացիկ տարում ունենք նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք պետք է իրականացնենք: Խոշոր կենտրոն ենք բացելու, (խանութ, ցուցասրահ, բազա) աշխատանքների շուրջ 50 տոկոսը կատարված է: Մեր ոլորտի ամենամեծ անասնաբուժական, տնային կենդանինների , ֆերմերային տեխնիկայի, մասնագիտացված խանութ-ցուցասրահ, որտեղ ավելի ազատ կշրջեն կծանոթանան տեղում կշոշափեն և առարկայորեն կտիրապետեն ցանկացած անհրաժեշտ միջոցներին և պարագաներին: ՊԵտք է հեռանկարային լինի և մատչելի, որ մեր ֆերմերային տնտեսությունները կարողանան ձեռք բերել դրանք , հակառակ դեպքում ՝ կդառնա թանգարան:
Նախորդ տարի մենք վերաբացեցինք խորհրդային տարիներից հայտնի Արցախի փողոցի N1 միակ անասնաբուժական դեղատունը:Որտեղ համալրել ենք բժիշկ-խորհրդատու մասնագետներով, բացի այդ նախորդ տարի ձեռնամուխ եղանք բազայի կառուցմանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել շատ մատչելի գներով ժամանակակից աշխարհում կիրառվող անասնապահական , անասնաբուժական և խնամքի բոլոր պարագաները: Պետք է հեռանկարային լինի և մատչելի, որ մեր ֆերմերային տնտեսությունները թույլ տալ , ձեք բերել դրանք, թե չէ կդառնա թանգարան:
-ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՆՉ ՈՐ ՏԵՍՆԵՆ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԼԻՆԻ ՀԱՍԱՆԵԼԻ:
-Ի՞նչ ակնկալիքներ կան կառավարությունից սպանդանոցների և խելացի անասնապահության ծրագրերի հետ կապված:
-Սպանդանոցների հարցը կարծեք թե սառել է, ճիշտն ասած մեզ պարբերաբար հրավիրել են առողջապահության նախարարությունից և ՍԱՏՄ-ից տարբեր քննարկումների և լսել են մեր առաջարկությունները կապված անտիբիոտիկների (անասնաբուժական դեղորայքների) և այլ խնդիրների հետ կապված: Արդյունավետ կլինի եթե միջնորդ օղակները լավ աշխատեն: Իսկ սպանդանոցների արդյունավետ աշխատանքների կազմակերպման հետ կապված ՝պետք է յուրաքանչյուրն իր գործն անի՝ մեկը պետք է անասունը պահի , մյուսը մատակարարի և յուրաքանչյուրն էլ իր գումարը կվաստակի միմյանց չխանգարելով:Մեր նպատակն օգնելն է կառավարությանը միասնաբար փոխհամագործակցության միջոցով, որն արտացոլվում է ծրագրերում:
-Պարոն Հարությունյան ի՞նչպես եք գնահատում խելացի անասնապահության կիրառումը մեր երկրում:
– Քանակը պետք է փոխարինվի որակով: Տեղական հինգ կովերի կաթնատվությունը կարող է փոխարինվել ընդամենը մեկ կովի կաթնատվությամբ:Մենք այլևս չենք ունենա քիչ կաթնատվություն ունեցող կովեր, կովին կթող տատիկներ ապագան խելացի անասնագոմինն է, ավտոմատացված կիթ , մաքուր և անվտանգ:Կառավարության ներդրած ծրագրի մշակույթը զարգանում է դրական դինամիկայով:
-Ի՞նչպես է՞ք խթանում մեր ֆերմերների նախաձեռնությունների զարգացմանը:
-Մենք ժամանակակից երկրների անասնապահական կուլտուրան ՝որը խելացի գոմերի տրամաբանության մեջ է ներդնում ենք մեր երկրում:Իսկ դեղամիջոցների հետ կապված անընդհատ փնտրտուքի մեջ ենք:Մենք այդ առումով՝ սակավատես երկրից այսօր անցում ենք , զարգացած երկրների շարքին: Հայ ֆերմերը պետք է շոշափած լինեն այն ապրանքներին, որոնք վաղուց կիրառում է աշխարհը: Դեղորայքը պետք է քիչ մաս կազմի անասնապահության մեջ գերակշռող մասը ՝ պետք է կազմի խնամքի և հիգենայի ճիշտ կազմակերպումը:Դեղորայքյաին բուժման, պետք է չհասնի այն վերջին հնարվորության միջոցն է մենք պետք է հասցնենք նվազագույնի:Կառավարությունը նոր փոփոխությունների հնարավորություն է տալիս՝ կաթի տեղափոխման բարեխիղճ և անվտանգ տեղափոխումից մինչև հորթերի ավտոմատացված կերակրում, և կաթնատվության բարձրացում հետ կապված յուրաքանչյուր տեխնիկական միջոցի ձեռքբերում շատ ցածր ու բոլորին մատչելի գներով, որոնք խթանում են բարձր անասնապահության ցուցանիշների աճ:Մենք այսօր ունենք բոլոր միջոցներով ապահովումը մեր ֆերմերներին շատ մատչելի ու բոլորին հասանելի: Որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Մենք նշաձող ենք սահմանել և առաջարկում ենք բոլորին ցանկացած սարքավորումներ ու պրեպարատներ :
Հ.Գ. Կարապետ Հարությունյանը վաղուց է կապված ընտանի կենդանիներին՝ վերջինիս հայրը իրենց ընտանեկան հոգածության և խնամքի տակ է պահել թռչունների և ընտանի կենդաննիների, որը և հետագայում խորը արմատներ է գցել, ավագ որդու՝ Կարապետ Հարությունյանի մասնագիտական գործունեության վրա:Ով մասնագիտական կրթություն է ստացել Գյուղատնտեսական Ակադեմիայում, սկաուտական բանակում եղել է, որպես բժիշկ, իր մասնագիտական գործունեությամբ աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում , մինչև համապատասխան ստորաբաժանման լուծարումը, որից հետո 2003 թվականից հիմնել է Անասնաբուժական դեղատունը, որը սկզբում զբաղվում էր անասնաբուժական միջոցների առևտրով ( մանսգիտական խորհուրդներ, դեղորայք կենդանիների խնամքի պարագաներ), որը հետագայում ընդլայնեց իր գործունեությունը հասարակության պահանջմունքից ելնելով և հայրենիքում խթանելով աշխարհում վաղուց արդեն ընդունված ժամանակակից խնամքի պարագաներն ու մեթոդները: Իսկ տարիներ հետո ընտանեկան բիզնեսը ավելացնելով ստեղծվեց ևս մեկ խանութ տուրիստական արշավախմբերի պարագաները վաճառքի պարագաներ(քնապարկեր, ուսապարկեր, ձիու թամբեր, ձկնորսական պարագաներ, գիշերային լուսատուներ և այլն):
Հասցե :Գարեգին Նժդեհի 42, Երևան Հայաստան
էլ. փոստ:
info@vetapteka.am
vetapteka@yahoo.com
Հեռ.:
+ 374 (0) 91 31-20-53
+ 374 (0) 93 31-20-53
Դեղատուն,Կերեր,Խնամքի պարագաներ,Արշավային պարագաներ,Գյուղատնտեսական,Մեղվաբուծությույն,Ձկնորսություն,Ձիավարություն
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի