ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐ.ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Գյումրեցիները   վրդովված են  իրենց նախկին քաղաքապետ՝  Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցելու դեմ: Որպեսզի մեր ասածները մերկապարանոց չհնչի  մենք շրջելով Գյումրու փողոցներում փորձեցինք այս ֆոնին հասկանալ գյումրեցիների տրամադրությունը , քանի-որ իրենց նախկին քաղաքպետ ու պատգամավոր Վ. Ղուկասյանը նախկին է , չնայած 2018 թվականին առաջիններից էր , ով միացավ ժողովրդական  շարժմանը… ինչևէ  դա արդեն այլ թեմայ է , սակայն մենք հանդիպեցինք  մի դիպվածի՝ գյումրեցի ֆիզիկոս , շնորհաշատ պարոն Հակոբին , ով Վարդան Ղուկասյանին համարեց իրեն օգնած ամենամեծ ձեռքը, ով ինչպես ինքն է ասում,-« իր գրպանից գումար տվեց ու ինձ համար տուն առավ, երբ  երկրաշարժից հետո անտուն էի :  Նրա արած գործերը դարակազմիկ են Գյումրու համար»:

Գյումրեցիներից շատերը միացան այս տեսակետին, որ ինչ լավ բան եղել է այս քաղաքի համար՝  եղել է միայն Վարդան Ղուկասյանի  ձեռքով և եթե անհրաժեշտ լինի բողոքի ակցիաներ կանեն ի  նպաստ իրենց  նախկին քաղաքապետի:

Սեփական լրատվություն.

Spread the love