«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. <Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի եւ հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաեւ վերաբերում է Ազգային ժողովի պետհամարանիշներին եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն պագամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները:
Մամուլի տեսություն.