Արյան նոր անալիզը կարող է փոխել Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտների բուժման եղանակը՝ հնարավոր դարձնելով հիվանդության ախտորոշման բարելավումը, ավելի վաղ միջամտությունը եւ ավելի նպատակային բուժումը, նշել են գիտնականները:
Դուբլինի Թրինիտի քոլեջի, Թալահտի հիշողության եւ կոգնիտիվ ունակությունների ինստիտուտի եւ Դուբլինի Սուրբ Ջեյմսի հիվանդանոցի հետազոտողներն ուսումնասիրել են արյան նոր անալիզի (պլազմայի p-tau217)՝ Ալցհեյմերի հիվանդությունը հայտնաբերելու ունակությունը:
Թեստը կարող է փոխարինել լյումբալ պունկցիայի/ոսկրածուծի պունկցիայի ներկա ախտորոշիչ մեթոդը (որն ինվազիվ է եւ պարունակում է ռիսկեր եւ մարտահրավերներ) վաղ ախտանշաններ ունեցող պացիենտների կեսից ավելիի մոտ՝ թույլ տալով ավելի շատ հիվանդների համար կատարել ավելի ճշգրիտ եւ արդյունավետ ախտորոշում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia: Diagnosis, Assessment and Disease Monitoringtoday ամսագրում:
Իռլանդիայում ավելի քան 60 000 մարդ տառապում է դեմենցիայով, ընդ որում՝ Ալցհեյմերի հիվանդությունը կազմում է դեպքերի մոտ 70 տոկոսը, նշել են գիտնականները:
Ճշգրիտ ախտորոշում կատարելու համար բիոմարկերները ներկայում չափվում են ոսկրածուծի հեղուկում, որը ստացվում է ախտորոշիչ լյումբալ պունկցիայի (ԼՊ) միջոցով:
Հետազոտությունն առաջիններից մեկն է Եվրոպայում, որն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդության համար արյան ավտոմատացված թեստերից մեկի՝ պլազմայի p-tau217-ի կատարումն իրական միջավայրում մեղմ ախտանշաններ ունեցող պացիենտների մոտ: Թալահտի համալսարանական հիվանդանոցի (Tallaght University Hospital, TUH) 148 պացիենտ արյան եւ ոսկրածուծի հեղուկի (ՈԾՀ) նմուշներ են նվիրաբերել պունկցիայի պահին՝ թույլ տալով հետազոտողներին ուղղակիորեն համեմատել արյան նոր թեստերը հաստատված ՈԾՀ կենսամարկերների հետ: Կարեւոր է, որ այդ նպատակով կիրառվել է լիովին ավտոմատացված տեխնոլոգիա (Lumipulse), որն արդեն առկա է կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներում։ Լիովին ավտոմատացված համակարգի օգտագործումը ժամանակի ընթացքում բարելավում է հուսալիությունը լաբորատորիայում, ինչպես նաեւ հուսալիությունը տարբեր լաբորատորիաների միջեւ: