Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշման՝ այդ քվոտան բաշխվել էր հետևյալ կերպ.
- 3000 հատ` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում ներմուծում իրականացնող ընկերությունների համար,
- 5000 հատ` մյուս ներմուծողների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) համար։
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 14-ի դրությամբ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է՝
- 412 հատ կամ բաշխված քվոտայի 13.7%-ը՝ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով ներմուծողների կողմից,
- 4067 հատ կամ բաշխված քվոտայի 81.3%-ը՝ մյուս ներմուծողների կողմից։
Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշման՝ այդ քվոտան բաշխվել էր հետևյալ կերպ.