«Երկրում սանիտարական վիճակը միջինից բարձր է. Մենք սպառողին օգնում ենք  անկախ օրվա ժամից՝ ցերեկ լինի, թե՝ գիշեր». ԱՇՈՏ  ՍԱՀԱԿՅԱՆ

Հանրապետությունում զգալի աշխատանքներ է իրականացնում «Երմիք» կազմակերպությունը:Ինչպես հայտնի է սանիտարահիգենիկ վիճակի պահպանման և անցանկալի համաճարագներից խուսափելու նպատակով   ՀԱԿ-ն է (Համաշխարհային առողջապահական կազմակերպություն) տարեկան միլիոնավոր դոլարներ է  փոխանցում աշխարհում  առողջապայության պահպանման նպատակով:Սակայն մեր երկրում տեղական (լոկալ)  բնույթ է կրում վնասատուներից, կրծողներից  ու  զանազան   միջատներից ազատվելու  գործընթացը: Այդ նպատակով  երկար տարիներ շարունակ, մեծածավալ մասնագիտական աշխատանքներ է  իրականացնում  ոլորտի առաջատար, հասրակության մեջ վստահություն և  բարի համբավ վաստակած  «Երմիք» ՍՊԸ:

      Կրծողներից, ինչպես նաև տարբեր վնասակար միջատներից ու սողացող վնասատուներից ազատվելու հարցում  մշտապես մեզ օգնում է  «Երմիք»-ն։Որը  Հայաստանի շուկայում գործում է արդեն ավելի քան 20 տարի։ Այստեղ աշխատում են 60-ից ավելի բարձրակարգ մասնագետներ, որոնցից շատերը վերապատրաստվել և իրենց որակավորումը բարձրացրել են արտերկրում։ Ընկերության հիմնադրման առաջին իսկ օրից այն ղեկավարում է Աշոտ Սահակյանը՝ մեծ փորձ ունեցող մասնագետ, կրթությամբ անասնաբույժ, ով ավարտել է Մոսկվայի սննդարդյունաբերության ինստիտուտը։

  Աշոտ Սահակյանի խոսքերով՝ ընկերության գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի ոլորտների։ Նախ՝ առողջապահության ոլորտը՝ հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ, ծննդատներ, պոլիկլինիկաներ, դեղագործական ընկերություններ։ Երկրորդը՝ սննդի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ «Երմիք»-ը սպասարկում է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են գյուղատնտեսական արտադրանքի ներմուծմամբ, արտադրությամբ, վերամշակմամբ և պահեստավորմամբ, ինչպես նաև թռչնաֆաբրիկաներին, մսամթերքի և կաթնամթերքի արտադրողներին։ Եվ, վերջապես, արտադրական և այլ կազմակերպություններ՝ գործարաններ, պահեստներ, մաքսային տերմինալներ, օդանավակայաններ, բանկեր, բնակելի համալիրներ, բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցներ, թատրոններ։Այսպես սկսվեց մեր  զրույցը ՝  «Երմիք» ՍՊԸ հիմնադիր-ղեկավար ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան  մի փոքր պատմեք կազմակերպության մասնագիտացված ուղղությունների շուրջ:

-Գիտեք շատերին թվում է, որ մենք հիմնականում պայքարում ենք կրծողների դեմ։ Դուք նույնպես հիմնականում խոսում եք առնետների և մկների մասին։ Բայց հավատացեք, որ վնասը, որը պատճառում են միջատները, պահեստային վնասատուները՝ ալրատիզը, ալրակերը, հացահատիկի ցեցը, պահեստային թիթեռը, ցողունահյուսն ու մյուսները, շատ ավելի մեծ է, քան կրծողների վնասը։Ուրեմն այսպես՝ մեր երկիր ներմուծվող սերմնացու նյութը պահեստավորվում է ամբարներում և պահեստներում, որպեսզի գարնանը կամ աշնանը այն տրամադրվի գյուղացիներին։ Եվ եթե ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, միջատները կարող են ամբողջությամբ ոչնչացնել հացահատիկի էնդոսպերմը, ինչի հետևանքով այն կկորցնի ծլելու ունակությունը։ Նույնը կարող է պատահել նաև սննդի հացահատիկի հետ, որը հետագայում վերածվում է ալյուրի։ Եթե մենք և նմանատիպ ծառայությունները չվերահսկենք դրա պահպանումը, կարող են խնդիրներ առաջանալ բջջանյութի և գլյուտենի հետ։ Վերջինս ապահովում է հացի թթվեցումը թխման ընթացքում։ Եվ եթե այս բաղադրիչները վնասվեն կամ ոչնչացվեն միջատների կողմից, հնարավոր չի լինի թխել որակյալ հաց։

Ինչպիսի՞ ախտահանիչ միջոցներ և պատրաստուկներ եք օգտագործում:

– Մենք համագործակցում ենք այս ոլորտում մասնագիտացած բազմաթիվ արտադրողների հետ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից և այլ երկրներից։ Արդեն երկար տարիներ մենք հանդիսանում ենք գերմանական հայտնի «Detia Degesch» ընկերության բացառիկ ներկայացուցիչը, որը մեզ տրամադրում է իր արտադրանքը վարկային պայմաններով։ Սրանք բարձր արդյունավետությամբ և մարդկանց ու շրջակա միջավայրի համար էկոլոգիապես անվտանգ պատրաստուկներ են կրծողների դեմ, ինչպես նաև տարբեր փոշիներ, աերոզոլներ, թռչող միջատների համար նախատեսված թակարդներ, ուլտրաձայնային սարքեր ու այլ միջոցներ ուտիճների և այլ վնասատուների դեմ։ Բացի մեր աշխատանքում դրանց օգտագործումից, մենք այս պատրաստուկները նաև մատակարարում ենք խանութների ցանցերին։

Մենք գիտենք , որ Ձեր  կազմակերպության սպառողները զգալի են իսկ , ո՞ր կազմակերպություններն  ու հիմնարկներն են օգտվում Ձեր ծառայություններից։

 

– Հազարավոր։ Մենք սպասարկում ենք ոչ միայն մայրաքաղաքի, այլև այլ քաղաքների ու մարզերի ու գյուղերում  գտնվող տարբեր  օբյեկտների։ Մեզ հետ պայմանագիր կնքած ընկերությունները  կամ հիմնարկներն ավտոմատ կերպով դառնում է մեր մշտական հաճախորդները։ Մեր աշխատակիցները ամսական մի քանի անգամ այցելում են հաճախորդներին, ստուգում սանիտարական վիճակը և անհրաժեշտության դեպքում կատարում համապատասխան աշխատանքներ։ Մանկապարտեզներն ու դպրոցները մեզ համար առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են։ Իրենցից մենք, անկեղծ ասած, վերցնում ենք միայն խորհրդանշական (սիմվոլիկ)գումար, իսկ երբեմն սպասարկում ենք անվճար։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում խոհանոցներին, ճաշարաններին, սանհանգույցներին։ Քանի որ գարունը  մոտ է և ապագայում մեր աշխատակիցները դպրոցներում ու մանկապարտեզներում կիրականացնեն այսպես կոչված «արտաքին շրջափակում», հատուկ նյութերով մշակելով պատուհաններն ու դռները, որպեսզի ճանճեր, սարդեր, կարիճներ ու այլ միջատներ չկարողանան ներթափանցել։

Ինչպե՞ս կգնահատեք երկրի ընդհանուր սանիտարական վիճակը որպես ոլորտի մասնագետ։

– Կարծում եմ, բավարար, նույնիսկ միջինից բարձր։ Դրանում մեծ դեր ունի մեր և նմանատիպ այլ ընկերությունների գործունեությունը։ Տարիների ընթացքում մենք ստեղծել ենք բավական արդյունավետ ու ճկուն ծառայություն։ Մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց, մեր աշխատանքում օգտագործելով ամենանորարար պատրաստուկներն ու միջոցները։ Երբ խոսում եմ մեր թիմի ճկունության մասին, նկատի ունեմ, որ մենք ունենք հատուկ օպերատիվ ծառայություն, որի աշխատակիցներն  առաջին իսկ կանչով արագ արձագանքում են՝ ժամանելով հաճախորդի մոտ, անկախ օրվա ժամից՝ ցերեկ լինի, թե՝ գիշեր։

Այնուամենայնիվ, Ձեր և նմանատիպ այլ կազմակերպությունների տեսադաշտից դուրս են մնում տասնյակ ու հարյուրավոր օբյեկտներ։ Ո՞վ է վերահսկում այս իրավիճակը։

– Երկրում գործում է օրենք, ըստ որի բոլոր օբյեկտները պարտավոր են մեր կամ նմանատիպ այլ հաստատության հետ կնքել պայմանագիր սանիտարական վերահսկողության և կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար։ Այո՛, օրենք կա, բայց այլ հարց է՝ որքանով է այն խստորեն պահպանվում։ Իմ կարծիքով, այստեղ պետք է լինի պետական խիստ վերահսկողություն, որը կպարտադրի կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարներին անշեղորեն հետևել օրենքի պահանջներին։ Դա շատ կարևոր է, քանի որ խոսքը քաղաքացիների առողջության ու անվտանգության մասին է։ Օրինակ, եթե բացվում է նոր վարսավիրանոց, գեղեցկության սրահ, հացի փուռ կամ խանութ, ապա այդ օբյեկտի սեփականատերը պարտավոր է անմիջապես կնքել պայմանագիր սանիտարական սպասարկման համար։ Հակառակ դեպքում, կենթարկվի տուգանքի։ Այդպես պետք է լինի։ Ցավոք, իրականում շատ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարներն անգամ տեղյակ չեն մեր գոյության մասին։ Մյուս կողմից, մենք առանձնահատուկ գովազդի կարիք չունենք։ Մեր մասին տեղեկացված են բոլոր կազմակերպություններն ու մարդիկ, ովքեր օգտվում են մեր ծառայություններից, բարձր են գնահատում մեր աշխատանքը։ Այնուամենայնիվ, շնորհակալություն ենք հայտնում Ձեր թերթին-լրատվամիջոցին  մեր գործունեությանն ուշադրություն դարձնելու համար:

Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը

Spread the love