Դիանա Աբգար այգի Մարտի 8-9 | 10:00-22։00 ք.Երեւան Հարգելի՛ գործընկերներ, Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9ին սիրով հրավիրում ենք Ձեզ Դիանա Աբգար այգի, մասնակցելու՝ Հայաստանում կայանալիք ամենայուրօրինակ և գարնանային միջոցառմանը՝ “Ծաղիկների և Բույսերի Փառատոն“ին
Գարնանամուտով սկիզբ է դրվում Հայաստանի եզակի փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան
Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում Տոնական տրամադրությունն ապահովելու համար նախատեսված է ամեն ինչ՝
Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, և հայ հեղինակների կողմից պատրաստված մարտի 8-յան նվերների շաաատ յուրօրինակ տեսականու ցուցահանդես վաճառք
Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել Ազգային մեծ շուրջ պար
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ՝ բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում
Անակնկալ Ֆլեշմոբ
Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ
Բոլորով միասին կստեղծենք ծաղկային նկար մեր մատնահետքերով
Համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special Այս փառատոնի շնորհիվ մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, սա թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև տալ մարդկանց հնարավորություն ծանոթանալ բույսերի և ծաղիկների խնամքի և աճի հետ կապված բոլոր մանրամսներին։ Երկու օր շարունակ միասին կվայելենք՝ ծաղկաբույր և ծաղկառատ փառատոնը և կնշենք Կանանց Միջազգային օրը։
Սիրով սպասում ենք բոլորին։