Անկարան մտադիր է մասնակցել եվրոպական անվտանգության վերաբերյալ բանակցություններին. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի իր հոլանդացի գործընկեր Կասպար Վելդքամպի հետ հանդիպմանը կբարձրացնի եվրոպական անվտանգության բանակցություններին Անկարայի մասնակցության անհրաժեշտության հարցը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրին։

Ինչպես նշել է գործակալությունը, Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի մայրաքաղաք կժամանի մարտի 11-ին։

«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նաեւ կհայտարարի, որ Թուրքիան պետք է մասնակցի եվրոպական անվտանգության բանակցություններին»,- լրագրողներին ասել է աղբյուրը։

Մարտի 6-ին Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած արտակարգ գագաթաժողովում վերջնական հայտարարություն են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ Եվրոպան պետք է ինքնուրույն դիմակայի անվտանգության սպառնալիքներին։ Գագաթաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին խնդրել են պաշտպանական ֆինանսավորման նոր աղբյուրներ մշակել ամբողջ միության մակարդակով։ Ինչպես նշվել է հայտարարության մեջ, այդ աղբյուրները կարող են ներառել ԵՄ անդամ երկրների համար լրացուցիչ հնարավորությունների եւ խթանների տրամադրում։

Spread the love