Մեկնարկել է առողջապահական նոր ՀԿ-ի գործունեությունը, որը խոստանում է բեկում առողջապահության ոլորտում

«Առողջության իրավունք »  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն   իր գործունեության մեկնարկը   հանրային լսարանին ներկայացրեց  փետրվարի 24-ին, կայացած  մամուլի ասուլիսին:  ՀԿ հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանը, Ծաղիկ Վարդանյանը և Անուշ Պողոսյանը ներկայացրեցին ՀԿ -ի նպատակներն ու խնդիրները:

   ՀԿ-ն ծրագրերի  իրականացման  համար  համագործակցում է   պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների , ՀՀ-ում  գործող  այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ:

ՀԿ համանախագահներից Տիգրան Խաչատրյանը  լսարանին  ներկայացրեց  աշխատանքների արդյունավետ իրականացնելու գործիքակազմը: Կազմակերպությունն  ամենօրյա գործունեությամբ նպաստելու է   ոլորտում ծառացած մի  շարք խնդիրների համակողմանի լուծմանը, մասնավորապես ՝ պացիենտների իրավունքների պաշտպանության,  ՀՀ  արդի չափանիշներին  համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը , դիտորդական գործունեության իրականացմանը և  ստեղծելով առաջին անգամ մեր   հանրապետության մեջ մի հարթակ, որը նպատակ ունի պացիենտների , քաղաքացիների առողջության իրավունքներին վերաբերող խնդիրների վերհանմանը , պացիենտների իրավունքների և շահերի պաշտպանությանը: ՀԿ-ի  նպատակների ցանկից  անմասն չեն մնացել ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների իրավունքների և շահերի պաշտպանությանը միտված մի շարք  ծրագրեր:

Պարոն Խաչատրյանը լինելով արհեստավարժ բժիշկ , մայրաքաղաքի թիվ 2 ԲԿ երկարամյա ղեկավարը և ապահովագրական ընկերության հիմանդիր, շատ լավ է պատկերացնում առողջապահական ոլորտի խնդիրներն ու դրանց  լուծման  ուղղությունները:  

      ՀՀ կառավարության կողմից առաջարկված   պարտադիր առողջապահական ապահովագրման ծրագրի ներդրումը հանրային լայն շրջանակներում առաջացրել է մի շարք մտահոգություններ: Խնդրի հետ կապված  մեր հարցին պատասխանեց ՝  ՀԿ համանախագահ Տիգրան Խաչատրյանը,-

«Այդ խնդրին մենք հաճախ ենք այսօր բախվում և ունեմ դրա հետ կապված մեծ փորձ  քանի-որ 2000 թվականին  ՀՀ  առաջին առողջապահական ապահովագրական ընկերության հիմնադիրը ես եմ եղել և  շատ լավ գիտեմ այդ համակարգը» ,-նկատեց համանախագահը և  ավելացրեց, -«Պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումն այսօր  պետք է խորը վերլուծության ենթարկել:    Փորձեմ ներկայացնել ավելի պարզ՝ այսօր մեր առողջապահական համակարգը հիվանդ է,  իսկ հիվանդին բուժելու, վիրահատելու  համար նախ  պետք է պատրաստել , հակառակ դեպքում հիվանդը վիրահատությունից  հետո կարող է մահանլ» ,- նկարագրեց Խաչատրյանը և  հավելեց. «Միանշանակ ապագայի ճանապարհը ապահովագրությունն է  դա միանշանակ է: Ինչպես  համաշխարհային զարգացած երկրների փորձն է ցույց տալիս , բոլոր պետությունները դրա միջով են անցել, սակայն  մեր հանրապետությունն  այսօր պարտադիր ապահովագրության  տանելը դեռ վաղ եմ համարում: Մեր խնդիրները այլ են ՝ մասնավոր  սեկտորը  և պետությունը միասին պետք է համագործակցեն  , ունենանք էլեկտրոնային առողջապահություն, խորքային  ուսումնասիրեն հիվանդության ախտորոշման չափորոշիչները,  իր ողջ ծավալով , բուժման ընթացակարգով, գնահատել ֆինանսական միջոցների ծախսը, որպեսզի  համակարգը կարողանա աշխատել արդյունավետ»-նկատեց Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով՝ պետք է ստեղծել այնպիսի մի համակարգ , որը համահունչ է մեր մենթալիտետին: Նա միանշանակ դեմ է  պարտադիր ապահովագրական ծրագրի ներդրմանը և կողմնակից է  խառը  ապահովագրականին  անցնելուն , որպես երկար տարիների  ԲԿ  և  ապահովագրական ընկերության ղեկավար ունի իր կարծիքը:

Գաղտնիք չէ, որ հանրապետության  մարզային առողջապահության վիճակը շատ խնդիրներ ունի , ուստի այդ ուղղությամբ ՀԿ-ն մարզային առողջապահական  կյանքի որակի բարձրացմանն ուղղված շատ  խոստումնալից ծրագրեր ունի, որը Կովիդի կոնտեքստում ,  պիլոտային ծրագրով մեկնարկել է սահմանամերձ երեք՝    Վայքի , Գեղարքունիքի և Տավուշի մարզերում :

ՀԿ համանախագահներից տիկին Ա. Պողոսյանն էլ  ավելացրեց, որ մարզային ծրագրերը  ոչ միայն Կովիդի այլև շատ տարբեր է լինելու և շարունակվելու է  բոլոր մարզերում,-«Առողջության առաջնային պահպանման բարելավման, կրթական կոմպոնենտի ապահովումը, միջին և ավագ բուժաշխատողների շրջանակներում և այլ անհրաժեշտ ծրագրեր մենք կյանքի ենք կոչելու,  սակայն  մեր գլխավոր վերջնանպատակն է   հասանելության  ապահովումը  մարզերում»-վերջում հավելեց տիկին Պողոսյանը:

Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love