Դիլիջան համայնքի ղեկավարը՝ համայնքային նշանակության խնդիրների և դրանց լուծման մասին

Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը այսօր ֆեսբուքյան իր էջում գրել է՝

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գործընկերներ և համախոհներ,

Այս օրն իմ կյանքում բացառիկ օր է․ 2021թ․ փետրվարի 26-ին ՀՀ Վարչապետի հրամանագրով նշանակվեցի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս նշանակումն ինձ համար կարևոր և պատասխանատու էր, քանի որ ստանձնեցի Հայաստանի ամենածաղկուն և դրան զուգահեռ բազմաթիվ խնդիրներ ունեցող համայնքներից մեկի ղեկավարումը։

Այդ օրվանից արդեն մեկ տարի է անցել․ այս ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել, որոնք մեզ հեշտ չեն տրվել։ Դրանց հասել ենք թիմային աշխատանքի և մեծ պատասխանատվության արդյունքում։

Մինչ այս իրականացրել ենք համայնքային բարեկարգման, ճանապարհների ասֆալտապատման և հարթեցման, երեկոյան նոր լուսավորության տեղադրման, կոմունալ մաքրման և աղբահանության աշխատանքներ։ Համայնքի բյուջեով և պետական բյուջեից տրամադրվող սուբսիդավորման ծրագրերով համայնքում մի քանի խոշոր ծրագրերի մեկնարկ ենք տվել, որոնց արդյունքները շուտով կերևան։

Սիրելի՛ հայրենակիցներ, 2021 թվականը նշանավորվեց նաև Դիլիջան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններով, որը մեր քաղաքական թիմի համար ևս մեկ ձեռքբերում էր և Ձեր քվեի հաստատումը, որի արդյունքում էլ ես ընտրվեցի Դիլիջան համայնքի ղեկավար։ Կրկին շնորհակալ եմ բոլորիդ Ձեր ձայնն ինձ տալու, մեր քաղաքական թիմին՝ իմ ուժերին հավատալու և այս կարևոր պարտականությունն ինձ վստահելու համար։

Հավատացե՛ք, որ ինձ համար առաջնային են մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի բարեկեցությունն ու անվտանգությունը, և մեր բոլոր ծրագրերն ու անելիքները բխում են այս սկզբունքից։ Դիլիջանը զարգացող համայնք է, և մեր նպատակն է այն առավել մրցունակ, միջազգային պահանջներին համապատասխան, բարեկեցիկ և կայուն դարձնելը, որտեղ պիտի այցելեն զբոսաշրջիկեր աշխարհի տարբեր անկյուններից։

Շնորհակալ եմ համագործակցության և ինձ այս կարևոր աշխատանքը վստահելու համար։

Կազմեց ՝ Կարինե Սարգսյանը

509Vahagn Alaverdyan и ещё 508Комментарии: 104Поделились: 27

Spread the love