Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար

Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ռուսական պատվիրակությունը, որը կազմված է ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի եւ այլ կառույցների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար»,-ասել է նա: «Պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,-պարզաբանել է Պեսկովը:

Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հաստատել է Գոմելում Ուկրաինայի հետ բանակցելու համար ռուսական պատվիրակության ժամանման փաստը:

Spread the love