Այսօր Երևանում Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով զոհվել է Երևանի շտապօգնության բժիշկ Հասմիկ Ղազարյանը

 

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնում է, որ շտապօգնության բուժքույրը, որ վթարի հետևանքով վնասածքներ է ստացել վիրահատվել է։

«Երևանի քաղաքապետարանի խոսնակը տեղեկացրել է, որ, ցավոք, մեր գործընկերը ամրակապված չի եղել, ինչը կարող էր փրկել նրա կյանքը։ Հույս ունեմ, որ քննությունը կպարզի ավտովթարի բոլոր մանրամասները։

Նման ծանր պայմաններում աշխատող մեր գործընկերների աշխատանքային պայմանների բարելավումը պետք է լինի մեր բոլորի առաջնահերթություններից մեկը, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խստագույն պահպանումը չպետք է լինի քննարկման առարկա, քանի որ դա կարող է փրկել մեր կյանքը»,-գրել է Թորոսյանը։

Spread the love