Դոլարը թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 391.78  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.77 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.41 դրամ (աճել  է 5.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  501.83  դրամ (աճել է 2.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 393-394 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 423-427.5 դրամով, վաճառվում է 436-440 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.29-4.51 դրամով, վաճառվում է 4.63-4.80 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:

Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 432 դրամով:

Ռուբլին գնվում է 4.47 դրամով, վաճառվում է 4.57 դրամով:

Spread the love