Դատախազության պահանջը. Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 մեքենա, 5,5 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 8 անշարժ գույք Երևանում.
  • 5 տրանսպորտային միջոց.
  • 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
  • 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Spread the love