VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը

Անհնար էր ոչինչ չանել։ Այսպես է սկսվում պատմությունը այն նոր նախաձեռնության, որով VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը։ Բոլոր մասնագիտությունների բժիշկները՝ անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում. այժմ դա հնարավոր կլինի։ VIVA հիմնադրամը հայտարարում է հեռաբժշկության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը հիմնարար լուծում է առաջարկում բժշկական հասանելիության խնդրին։ Սա կարևոր քայլ է՝ դեպի Հայաստանի հեռավոր բնակավայրերի բնակիչները՝ նախաձեռնություն, որն ուղղված է սահմանի վերացմանը՝ հիվանդի և որակյալ բուժօգնության միջև։ Այժմ անգամ ամենադժվար հասանելի գյուղերում, որտեղ տարիներով չեն եղել մասնագետներ, հնարավոր կլինի ստանալ առաջատար բժիշկների խորհրդատվություն՝ առանց երկար և հոգնեցուցիչ ճանապարհորդությունների։ Այս հեղափոխական նախագիծը հատկապես կարևոր է սահմանամերձ համայնքների համար, որտեղ նեղ մասնագիտական օգնությունը հասանելի չէ։ Հատուկ կահավորված բժշկական կետերի միջոցով բնակիչները կարող են ուղղակիորեն կապ հաստատել Երևանի և այլ խոշոր բժշկական կենտրոնների լավագույն մասնագետների հետ՝ ստանալով ժամանակին իրականացվող ախտորոշում, բուժման ցուցումներ և մասնագիտական խորհրդատվություն։ «VIVA» հիմնադրամի նախաձեռնությունը ձևավորում է առողջապահության նոր մոդել, որտեղ տարածությունը այլևս խոչընդոտ չէ որակյալ բուժօգնության համար։ Հեռավոր բնակավայրերի բազմաթիվ ընտանիքների համար սա իրական հնարավորություն է պահպանելու առողջությունը՝ չլքելով հայրենի տունը։ «Սա հենց մեր հիմնադրամի գաղափարն էր։ Երբ շրջում էինք գյուղերով, պարզ դարձավ, թե որքան սուր է առողջապահական հասանելիության խնդիրը այս շրջաններում», – պատմում է բժիշկ, գիտությունների թեկնածու և հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը։ «2023-ի հոկտեմբերից սկսած՝ մեր շարժական թիմերը հարյուրավոր գյուղեր այցելեցին, օգնում էինք տեղում՝ ամբողջ երկրով մեկ։ Բայց ակնհայտ էր՝ պետք է համակարգային մոտեցում։ Մարդիկ չեն կարող ամիսներով սպասել, մինչև բժիշկները կրկին գան»։ Շարժական թիմը, թեև ընդգրկել էր գրեթե բոլոր սահմանամերձ բնակավայրերը, բայց պարզ դարձավ՝ դա բավարար չէ։ Այսպես ծնվեց հեռաբժշկական կետերի գաղափարը, որոնք կմնան գյուղերում՝ մշտապես։ «Դու կամ գնում ես տասնյակ կիլոմետրեր, կամ չեզ բուժվում» Առաջին հեռաբժշկական կենտրոնը բացվելու է ապրիլի 12-ին՝ Ծավ գյուղում։ Դրանից հետո կբացվեն ևս վեց կետեր՝ Նորաշենիկում, Խնձորեսկում, Տեխում, Բարձրավանում, Ալիծորում և Խաչիկում։ Բոլոր կետերը կահավորվելու են հեռախորհրդատվության, ախտորոշման և առողջական վիճակի մոնիտորինգի համար եւ կսպասարկեն ինչպես գյուղերի բնակիչներին, այնպես էլ հարակից բոլոր բնակիչներին ։ «Մարդիկ այս գյուղերում իրականում ընտրություն չունեն․ կամ գնում են 100 կմ հեռու, կամ հիվանդանում են, – բացատրում է Հովհաննիսյանը։ ։ – Իսկ եթե մեքենա չունես, ճանապարհի գումար չունես կամ ուղղակի տարեց ես, այս ընտրությունը դառնում է անհնար։ Հիմա ամեն ինչ փոխվում է․ բուժքույրերն այս կետերում կապ կհաստատեն Երևանի բժիշկների հետ, կանցկացնեն հետազոտություններ, կնշանակեն բուժում, նույնիսկ դեղորայք կարող են նշանակել»։ Տատյանա Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է որպես բժիշկ Ռուսաստանում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ գրեթե տասը տարի առաջ հիմնել է «VIVA» հիմնադրամը՝ նպատակ ունենալով բազմակողմանի բժշկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Մի պահ նա որոշում է վերադառնալ հայրենիք ու այս գործը շարունակել տեղում։ «Սա գիտակցված որոշում էր, – ասում է նա։ – Հայրենիքը պարզապես այն տեղը չէ, որտեղ ծնվել ես։ Դա այն տեղն է, որտեղ քեզ պետք են։ Ես կարող էի շարունակել աշխատել Ռուսաստանում, բայց հասկացա՝ այստեղ կարող եմ շատ ավելին անել»։ Տատյանայի խոսքով՝ հեռաբժշկության մեկնարկը հիմնադրամի տարիների աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ «Երբ սկսեցինք՝ պատերազմի օրերին էր։ Դեղորայք ու սարքավորումներ էինք բերում Հայաստան։ Հետո հիմնադրամը մեծացավ, ավելացան ծրագրերը, ու մենք արդեն հարյուրավոր նախաձեռնություններ իրականացրել ենք, որոնցով հպարտանում ենք։ 2023-ի հոկտեմբերից սկսեցինք ձևավորել շարժական բրիգադներ, որպեսզի սահմանապահ մարդկանց առանց ուշադրության չթողնենք։ Հիմա ժամանակն է ստեղծել համակարգ, որը կաշխատի կայուն»։ Ծրագիրը հնարավոր դարձավ աշխարհահռչակ ձեռնարկատեր, ներդրող և ավտոարշավորդ Արթուր Գորոյանի շնորհիվ։ Վերջերս նա դարձել է VIVA հիմնադրամի դեսպան և ամբողջությամբ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը՝ սկսած բժշկական սարքավորումների, տրանսպորտի և դեղորայքի ձեռքբերումից մինչև հեռաբժշկական կետերի հագեցում և բուժանձնակազմի աշխատավարձերը։ «Մենք երկար քննարկում էինք Արթուրի հետ՝ ինչպես դարձնել օգնությունը առավել արդյունավետ, – ասում է Հովհաննիսյանը։ – Երբ խոսեցինք հեռաբժշկության գաղափարի մասին սահմանամերձ շրջաններում, նա անմիջապես աջակցեց այս նախաձեռնությանը։ Վիվա-մարդիկ միշտ էլ գտնվում են ճիշտ պահին՝ ճիշտ տեղում»։ Նախնական նպատակն է ընդգրկել հազարավոր պացիենտներ սահմանամերձ գոտիներում։ Մեր շարժական բժիշկները կաշխատեն երկու փուլով․ սկզբում կգան մասնագետները, կզննեն հիվանդներին, ապա հերթապահ բուժքույրը շարունակաբար կվարի պացիենտներին՝ տեսակապի միջոցով խորհրդակցելով անհրաժեշտ մասնագետների հետ։ «Մենք չենք կառուցում հիվանդանոցներ, բայց մենք տալիս ենք արագ և որակյալ բժշկական օգնության հասանելիություն։ Տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդուն։ Եվ եթե բժիշկը չի կարող այս պահին գալ գյուղ, ապա մենք կբերենք հիվանդին՝ նրա մոտ՝ էկրանով», – եզրափակում է Տատյանա Հովհաննիսյանը։

Spread the love