Քարտ`ցանկացած վճարման և տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար

Amio x Telcell համատեղ Visa քարտը նախատեսված է ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։

 

Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ:

 

Առավելություններ և պայմաններ.

 

  • Ամիօ բանկի cash-in բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար,
  • Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար,
  • 14-ից 18 տարեկաններին քարտերը տրամադրվում են ծնողի համաձայնությամբ,
  • քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000 դրամ:

 

Amio x Telcell համատեղ Visa քարտը կարող ես պատվիրել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում։

 

Քարտի մասին մանրամասներն՝ այստեղ:

Հարցերի դեպքում կարող ես զանգահարել Ամիօ բանկի զանգերի կենտրոն՝ (010) 592020։

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Spread the love