Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր:
70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: