Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ  հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` առաջարկվող փոփոխության եւ լրացումների ամրագրումը կնպաստի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Spread the love