Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը զրկեց զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։
Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից: