Կոտայքի մարզպետն ընդունել է 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների

Մարտի 2-ին Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝

«Քիչ առաջ պատիվ եմ ունեցել ընդունելու և ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Վազգեն Սարգսյան» և «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալներով պարգևատրելու 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների:

Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ բոլորիս մոտ հակասական զգացողություններ են առաջանում՝ մի կողմից ՊՆ նախարարի կողմից գերատեսչական բարձր պարգևի արժանանալը հպարտություն է, մյուս կողմից՝ վստահ եմ, որ բոլորս էլ կցանկանայինք, որ առհասարակ պատերազմ եղած չլիներ ու ստիպված չլինեինք անցնելու արհավիրքների միջով:

Կրկին շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով տղաներին 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած թիկունքային անգնահատելի աջակցության և նվիրումի համար՝ անկեղծորեն մաղթել եմ, որ ներկաները հետայսու բարձր պարգևների ու շքանշանների արժանանան բացառապես խաղաղ պայմաններում:

Իսկ մենք բոլորս՝ մեր տեղերում, մեր աշխատանքով ջանք ու եռանդ չպիտի խնայենք հայրենիքը շենացնելու, հզորացնելու և զարգացնելու համար:

Spread the love