Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջը տեղեկացնում է՝
Նախօրեին մարզպետարանում հյուրընկալել եմ ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, ով օրերս հերթական ռեկորդն է սահմանել:
Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել:
Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:
Շնորհավորել եմ Յուրիին հերթական ռեկորդ սահմանելու կապակցությամբ՝ կրկին ընդգծելով, որ մարզում նման մարզիկներ ունենալը հպարտություն է. Յուրիին վստահեցրել եմ, որ ուշադրության պակաս չի զգալու և մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք աջակցելու նրա գործունեության հետ կապված նախաձեռնություններին:
Հ.Գ.Հոդվածը կազմեց՝Կարինե Սարգսյանը