Կարկուտն ավերել է խնձորի, խաղողի, պոպոքի բերքը

Արագածոտնի և Արարատի  մարզի մի շարք գյուղերում տեղացած ուժգին կարկուտը վնասել է ամբողջ բերքը:

Խոշոր կարկուտից տուժել են հատկապես Աղձք և Օրգով գյուղերի բնակիչները:

«Պոպոքի, խնձորի ամբողջ բերքը լցվել է ծառերի տակ: Ահավոր վիճակ էր, ամբողջ փողոցները սպիտակ կարկուտի շերտով են փակվել»,- progressarmenia.com-ի հետ զրույցում ասաց  Ազատավան գյուղի բնակիչներից մեկը:

Պակաս վնաս չեն կրել Հնաբերդի, Նորաշենի , Այգեստանի և Արտաշատի մի շարք այլ  գյուղական բնակավայրի  այգիները:

«Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց տեղացած կարկուտը շատ ուժգին էր, մեծ վնասներ է պատճառել»,–ասաց Հնաբերդի վարչական ղեկավար Մարատ Պողոսյանը։

Spread the love