Եղանակը Հայաստանում

Մայիսի 14-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի եւս մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+14,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +12+15,

Տավուշում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +15+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+18,

Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+20,

Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9+12, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18։

Spread the love