Ադրբեջանում ՄԱԿ մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը առաջիկա ամիսներին կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Ռեպորտ» գործակալությունը՝ հղում կատարելով ՅՈւՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մամուլի ծառայության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրին։
Նրա խոսքով՝ գրասենյակի գործունեության դադարեցման գործընթացը փուլերով տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում: «ՅՈւՆԻՍԵՖ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի եւ կենտրոնակայանի միջոցով»,- ասել է Մազուրը:
ՅՈւՆԻՍԵՖ-ը Ադրբեջանի կառավարության հետ աշխատում է 1993-ից։