Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց՝ Ավշարի նախկին համայնքապետն է ձերբակալվել

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

 

Հիշեցնենք, որ  ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Ավշարի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը։

Spread the love