Բանաստեղծություններ և ջազ

Երաժշտական-Բանաստեղծական ծրագիր «Կյանքի Մասը»՝ դա պոեզիայի և երաժշտության խառնուրդ է՝ համերգ ձայնի և սաքսոֆոնի համար։ Բանաստեղծություններ և ջազ։ Դուք կլսեք 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները: Եվ դրանք կհնչեն երաժշտության հետ կենդանի միասնության մեջ, որը ծնվում է մեր աչքի առաջ: Քանի որ «Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է, պատրաստված իմպրովիզացիա, երբ բառն ու երաժշտությունը լրացնում են միմյա՝ան, իսկ երաժշտական թեմաները և իմպրովիզացիաները ստեղծում են իրենց յուրահատուկ մթնոլորտը։ Մենք պարզապես առաջարկում ենք մեկ ու կես ժամով մի փոքր կտրվել Երկրից: Կատարողներ՝ Անատոլի Բելյին՝ ներգաղթել է Իսրայել 2022 թ.-ին, հանդես է գալիս Գեշեր թատրոնում, իր հակապատերազմական մոնոներկայացում «Ես այստեղ եմ» ծրագրով շրջել է ավելի քան 60 քաղաքներում աշխարհի տարբեր երկրներում։ Առնոլդ Գիսկին՝ սաքսոֆոնիստ, կոմպոզիտոր, մասնակցել է տարբեր ջազային փառատոներին, գրել է երաժշտություն քսան վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար։ Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե:

https://www.ticketsystem.am/en/event/details/3878 https://show4me.com/events/chast-zhizni https://www.instagram.com/reel/DJJ6lvYC7zg/?igsh=YzljYTk1ODg3Zg%3D%3D

Spread the love