Նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց:

Նախարարը շրջել է ցուցասրահում, հետաքրքրվել ժամացույցների պատմությամբ, որը ներկայացրել է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ցուցադրության կազմակերպումը և կարևորել հանրության ավելի լայն շերտերի այցելությունների ապահովումը՝ շեշտելով ցուցադրության տեսանելիության և իրազեկվածության բարձրացման հարցը:

Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 30-ը:

 

 

Spread the love