Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրան-Իսրայել հակամարտությունը։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից։
Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի միջև։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ։