Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝
Սույն թվականի մարտի 9-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ավագանու բոլոր անդամները: Օրակարգային 15 հարցերը վերաբերվում էին ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները, համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրա հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը, հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելուն և այլն:
Հարցերը զեկուցեցին համայնքապետարանի աշխատակիցները; Ավագանու անդամները քննարկեցին դրանք և բոլոր հարցերը հաստատվեցին միաձայն քվեարկությամբ: Որոշվեց նաև ավագանու հաջորդ հերթական նիստի օրն ու ժամը: Այն անցկացվելու է 2022 թվականի ապրիլի 8-ին, ժամը 14:00-ին։
Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ