Քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է  աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր:

Նշենք, որ օրենքն ընդունվել է 1998թ. եւ ընդունումից հետո որեւէ  առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ  պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում  կատարել մի շարք փոփոխություններ:

Համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո օրենքի նախագիծը կդրվի շրջանառության մեջ:

Քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:

Spread the love