ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼԿՈ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Կասեցվել է անհատ ձեռնարկատ Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի, արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19):

 

Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

 

Ի մասնավորի՝

 

-սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

 

– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

 

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը ենթարկված չի եղել պատշաճ մաքրման։

 

Անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և շտկել թերացումները, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

 

 

Spread the love