Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների շրջանակներում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի յոթ և Թուրքիայի չորս ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Պորտալը գրում է, որ ցուցակում ներառված է երրորդ երկրների 11 ընկերություն՝ յոթը՝ Չինաստանում, այդ թվում՝ երեքը՝ Հոնկոնգում, չորսը՝ Թուրքիայում։
