Հայաստանում մարտի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422155-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 3193 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2941837 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3019 պացիենտ, նվազել է 41-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 408907 անձ` վերջին մեկ օրում 108 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8587 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1642 է: